Վերծանվել է հնագույն սիրային նամակ

Վերծանվել է հնագույն սիրային նամակ

Mon, 27 Apr 2026 22:30:43 +0400


Արհեստական բանականության տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր է եղել վերծանել եւ թարգմանել Անգլիայի հնագույն սիրային նամակը։ Այն թվագրվում է 1477 թվականով։ Որքան էլ զարմանալի է, նամակում խոսվել է մի ֆինանսական սկանդալի մասին, որը համարյա խափանման եզրին է հասցրել 15-րդ դարում կայանալիք մի ամուսնություն։ Պարզվել է, որ նամակի հեղինակը՝ ազնվական կին Մարգերի Բրյուսն է, ով նամակը գրել է իր փեսացուին՝ Ջոն Փաստոն 3-րդին։ Նամակի լեզուն բավականին բարդ միջին անգլերենով է։

Նամակում ասվում է, որ հարսնացուի հայրը հրաժարվել է ավելացնել դստեր օժիտը, կայանալիք ամուսնությունը դնելով հարցականի տակ։ Աղջկա մայրը խնդրել է հորը զիջել, սակայն վերջինս աննահանջ է եղել։ Մարջերին էլ իր հերթին հաստատակամություն է ցուցաբերել եւ հայտարարել փեսացուին, որ հավատարիմ կմնա նրան։ Նա գրել է Ջոնին, որ չի թողնի փեսացուին, եթե նույնիսկ նա ունենար երկու անգամ ավելի քիչ օժիտ։

Միաժամանակ՝ խնդրել է նամակի բովանդակությունը պահել գաղտնի։ Նամակի վերջում Մարջերին Ջոնին անվանել է իր «սիրելի Վալենտին»։ Մասնագետները պարզել են, որ զույգը իրականում ամուսնացել է նույն 1477 թվականին՝ տարվա վերջում։ Նամակը մաս է կազմում «Փաստոնների արխիվի», որը բաղկացած է ավելի քան 1000 փաստաթղթից եւ ներկայացնում է «Վարդերի պատերազմի» ժամանակներում անգլիական ազնվականության կյանքն ու կենցաղը։ Փաստաթղթերը թվագրված են 1422-1509 թվականներով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դավիթ Մինասյանի դասընկերներն ու նրանց ծնողները նամակ են հանձնել ՄԻՊ գրասենյակին

Դավիթ Մինասյանի դասընկերներն ու նրանց ծնողները նամակ են հանձնել ՄԻՊ գրասենյակին Fri, 03 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով