Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

ՖԻՖԱ-ն առաջնությունների անցկացման կարգում փոփոխություններ է անում

ՖԻՖԱ-ն առաջնությունների անցկացման կարգում փոփոխություններ է անում

Mon, 27 Apr 2026 23:00:29 +0400


ՖԻՖԱ-ն դիտարկում է ֆուտբոլի Ազգային առաջնությունների անցկացման կարգում փոփոխություններ կատարել։ Ինչպես գրում է The Guardian պարբերականը, ՖԻՖԱ-ն կարող է թույլ տալ լիգաներին անցկացնել հանդիպումներ իրենց երկրների տարածքներից դուրս։ Սակայն սա կարող է լինել սեզոնի ընթացքում միայն մեկ անգամ։ Հրապարակման մեջ ասված է, որ հյուրընկալով երկրները կարող են առավելագույնը մեկ սեզոնի ընթացքում հինգ հանդիպում անցկացնել՝ այլ առաջնությունների ակումբների մասնակցությամբ։ Նոր կարգը մշակվում է ՖԻՖԱ-ի հատուկ աշխատանքային խմբի կողմից՝ նպատակ ունենալով նմանատիպ հարցերը կարգավորել ռեգլամենտով։ Եթե ամեն բան բարեհաջող լինի, ապա նոր կանոնակարգը կսկսի գործել արդեն հաջորդ սեզոնից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Զելենսկին պատերազմում է ռուսների դեմ, բա հո չէ՞ր գալու Պուտինին գովեր

«Հրապարակ»․ Զելենսկին պատերազմում է ռուսների դեմ, բա հո չէ՞ր գալու Պուտինին գովեր Thu, 07 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով