«Հրապարակ»․ Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը

«Հրապարակ»․ Չգիտեն ինչպես լուծել տնային կալանքի տակ գտնվողների քվեարկության հարցը

Tue, 28 Apr 2026 08:20:24 +0400


Մենք հետաքրքրվեցինք, թե ինչպես են հունիսի 7-ին ընտրելու կալանավայրերում գտնվող այն անձինք, որոնք ընտրելու իրավունք ունեն: Պարզվեց` ԿԸՀ-ն շրջիկ քվեատուփով պետք է այցելի կալանավայրեր, ՔԿՀ-ներում ընտրատեղամասեր են բացվելու, որոնց կկարողանան ՀՀ քաղաքացիները մասնակցել:

Իսկ ինչպե՞ս են ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 քաղաքացիները, հարց ուղղեցինք արդարադատության նախարարությանը:

Մեզ ուղարկված պատասխանից պարզ դարձավ, որ այդ հարցը լուծված չէ․ «Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրության իրավունքի իրացման պատշաճ կազմակերպման թեմայով: Քննարկման ընթացքում ներկաներն անդրադարձել են ընտրական իրավունքի իրացման գործող ընթացակարգերին, տնային կալանքի տակ գտնվող անձանց պարագայում առկա խնդիրներին և հնարավոր լուծումներին։ Արդյունքում կողմերը ձեռք են բերել համագործակցության պայմանավորվածություն՝ համապատասխան մարմինների համակարգմամբ կազմակերպչական աշխատանքների իրականացման և անհրաժեշտ ընթացակարգերի հստակեցման նպատակով»։

Մեզ հասած տեղեկություններով՝ պատկան մարմինները մի քանի տարբերակ են մտածում․ ընտրության օրը «տնային կալանքի» տակ գտնվող անձանց ուղեկցեն ընտրատեղամասեր ՆԳՆ աշխատակիցները, կամ շրջիկ քվեատուփն այցելի նրանց․ վերջնական լուծում դեռ չկա, խճճվել են։

Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր Քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ նոր Քրեական դատավարության օրենսգիրքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն

Աննա Հակոբյանն ուզում է լրատվամիջոցներն իր հետ պոլեմիկայի մեջ մտնե՞ն Tue, 03 Nov 2026 19:45:46…

13 րոպե ago

Ծանոթացել են հակամարտությունը դադարեցնելու առաջարկին

Ծանոթացել են հակամարտությունը դադարեցնելու առաջարկին Tue, 03 Nov 2026 19:30:07 +0400 Ամերիկյան կողմը ծանոթացել է…

29 րոպե ago

Տիգրան Սիմոնյանը պաշտոն է ստացել

Տիգրան Սիմոնյանը պաշտոն է ստացել Tue, 03 Nov 2026 19:18:57 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը…

40 րոպե ago

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ Tue, 03 Nov 2026 19:15:01 +0400 Ճիշտ է,…

44 րոպե ago

Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի

Իրանի դեմ հարձակումը ընտրություններից անմիջապես հետո չի վերսկսի Tue, 03 Nov 2026 19:00:55 +0400 ԱՄՆ…

58 րոպե ago

Այս գիշերն էլ անիմաստ անցավ Արարատ Միրզոյանի համար

Այս գիշերն էլ անիմաստ անցավ Արարատ Միրզոյանի համար Tue, 03 Nov 2026 18:45:55 +0400 Ադրբեջանի…

1 ժամ ago