«Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին․ Գագիկ Ծառուկյան

«Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին․ Գագիկ Ծառուկյան

Tue, 28 Apr 2026 10:58:29 +0400


Մարզային հանդիպումներում հայրենակիցների հետ շփումը միշտ հիշեցնում է՝ մեր ամենամեծ ուժը հենց մարդիկ են։ Նոր Գյուղում, Կոտայքում, Կապուտանում տեսնում եմ նույն ջերմությունը, նույն անկեղծությունն ու հավատը։ Մարդիկ խոսում են իրենց առօրյա խնդիրներից, միևնույն ժամանակ հայտնում վստահություն, որ իրավիճակը հնարավոր է փոխել։

«Հատիս» նախագիծը նոր շունչ է տվել այս տարածաշրջանին՝ ստեղծելով աշխատատեղեր ու զարգացման նոր հեռանկարներ։ Բնակիչներն իրենք են փաստում, որ արդեն իսկ տեսանելի է դրական շարժ՝ հողերի նկատմամբ աճող հետաքրքրությունից մինչև տնտեսական ակտիվության աշխուժացում։ Մենք ունենք կարող ու տաղանդավոր երիտասարդություն, և մեր պարտքն է ստեղծել պայմաններ, որպեսզի նրանք իրենց ապագան տեսնեն հենց այստեղ։

Սա մեր երկիրն է, և մենք ենք այն փոխելու։ Միասին՝ քայլ առ քայլ, կառուցելու ենք արժանապատիվ ու բարգավաճ Հայաստան։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ․ «Առաջարկ Հայաստանին»

Գյումրիի համար յոթ նախագիծ՝ իրական լուծումներ․ «Առաջարկ Հայաստանին» Mon, 27 Apr 2026 14:11:26 +0400 Կարևորագույն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով