Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Tue, 28 Apr 2026 11:20:34 +0400

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ:
Մասնավորապես՝
• Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին:
• Վերժինե Առաքելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
• Տիգրան Մուրադյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
• Հրանուշ Միքաելյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
• Գոհար Ղուկասյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
• Եսայի Աբովյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
• Նարեկ Մհերյանը նշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
• Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Գևորգ Խաչատրյանը փոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
• Ալիսա Սմբատյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
• Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Ավետիսյանը փոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին:
• Արման Նիկողոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից:
• Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Արարատի մարզի դատախազության դատախազ Գեղամ Մկրտչյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Վազգեն Աբրահամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
• Տիգրան Վարդանյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
• Սևադա Ադամյանը նշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից:
• Արիստակես Գրիգորյանը նշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
• Տաթևիկ Հովհաննիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին:
• Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
• Վարդան Վարդանյանը նշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից:
• Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Արծրուն Խաչատրյանը փոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին:
• Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Մովսեսյանը փոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին:
• Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին:
• Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Քոթանջյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին:
• Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հանրային կապերի բաժին
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր