ԵՄ-ում հիշել են ընդլայնման մասին

ԵՄ-ում հիշել են ընդլայնման մասին

Tue, 28 Apr 2026 14:00:11 +0400


Եվրամիությունը պատրաստ է սահմանափակ կարգավիճակով անդամակցություն տրամադրել որոշ թեկնածուների։ Սակայն բոլոր թեկնածուները չէ, որ համաձայն են նման սխեմային՝ հայտարարել է Հունաստանի ԱԳ նախարար Ֆեորգիոս Գերապետրիտիսը Դելֆյան տնտեսական ֆորումի ժամանակ՝ նշելով, որ 2027 թ․ երկրորդ կեսին ԵՄ-ին կանդամակցի առնվազն մեկ երկիր՝ թեկնածու երկրներից։ Դրանք են՝ Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Վրաստանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Թուրքիան եւ Ուկրաինան։ Հայաստանն այս ցանկում ներառված չէ։ Կուլիսներում խոսում են, որ ամենահավանական թեկնածուներն են՝ Չեռնոգորիան՝ Մոնտենեգրոն, Մոլդովան ու Ուկրաինան։ Ու դեպի ԵՄ անդամակցություն ճանապարհին հատկապես նշանակալի են Չեռնոգորիայի քայլերը։

Ինչ վերաբերում է Հայաստանին, մեզ համար եւս գալու է այդ օրը, բայց, ի տարբերություն, օրինակ, Ուկրաինայի, Հայաստանն իր անդամակցության հարցում ԵՄ-ին չի շտապեցնում։ Երեւանի համար դա առաջին հերթին աշխարհաքաղաքական ընտրություն է՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով․ դրական կամ բացասական։ Հատկապես որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ Մոսկվան արդեն բացահայտ ու ուղիղ ձեւով է ասում, որ անհնարին է երկու տարբեր միություններին միաժամանակյա անդամակցությունը։ Դրա համար էլ Երեւանը որդեգրել է «դանդաղ շտապելու» քաղաքականությունը, ի տարբերություն հենց Ուկրաինայի, որտեղ ԵՄ անդամակցության հարցում մեծ շտապողականություն են ցուցաբերում՝ դրանում տեսնելով Ռուսաստանի հետ ռազմական հակամարտության թունելի վերջում լույսի ի հայտ գալն ու հետպատերազմական վերականգնման հնարավորությունը։ Վրաստանի դեպքում եւս հետընթաց կա, եւ առաջիկա մեկ-երկու տարում ԵՄ անդամակցում ուղղակի հնարավոր չի լինելու։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հին եգիպտական մումիան այլեւս չեն ցուցադրի

Հին եգիպտական մումիան այլեւս չեն ցուցադրի Sun, 25 Oct 2026 11:30:13 +0400 Գլազգոյի Խանթերիանի թանգարանը…

22 րոպե ago

Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն․ Մելոյան

Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշները պատշաճ որակի չեն․ Մելոյան Sun, 25 Oct…

32 րոպե ago

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ Sun, 25 Oct 2026 11:15:40 +0400 Այսօր կեսօրից…

36 րոպե ago

Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես»

Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Sun, 25 Oct…

41 րոպե ago

Գերհզոր հրաբխային օջախ են հայտնաբերել

Գերհզոր հրաբխային օջախ են հայտնաբերել Sun, 25 Oct 2026 11:00:44 +0400 Ճապոնիայում, Կոբեի համալսարանի գիտնականները՝…

51 րոպե ago

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ

Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ Sun, 25 Oct 2026 10:45:50 +0400 Ղազախստանի մայրաքաղաք…

1 ժամ ago