Չորեքշաբթի , 21 Հոկտեմբերի 2026

Հիասթափված է Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից

Հիասթափված է Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից

Tue, 28 Apr 2026 17:30:24 +0400


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հիասթափված է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի՝ Իրանի հանդեպ գործողություններից։ «Այո, հիմա ես հիասթափված եմ այդ առումով»,- ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական ֆրակցիայի փակ նիստում հայտարարել է կանցլեր Մերցը։ Նա հավելել է, որ մի քանի օրում որոշում կայացնելու մտադրությունը, որին ձգտում էր Վաշինգտոնը, հիմա այլեւս իրականություն չէ։ «Ու հենց դրա համար է, որ մենք, որպես Եվրոպա, նույնպես ուզում ենք դիվանագիտական ջանքեր ներդնել լուծման որոնումների հարցում»,- նկատել է Մերցը։ «Մենք սերտորեն մեր գործողությունները համաձայնեցնում ենք ամերիկյան կողմի հետ, սակայն նաեւ մենք, որպես եվրոպացիներ, ունենք մեր սեփական պատկերացումները, թե ինչպես կարելի է կարգավորել այդ հակամարտությունը»,- ասել է Գերմանիայի ֆեդերալ կանցլերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հրավիրել են «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին

Հրավիրել են «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին Sat, 12 Sep 2026 15:00:49 +0400 Միացյալ Նահանգները պաշտոնապես հայտարարել …