Երեքշաբթի , 5 Մայիսի 2026

Էմիրաթների՝ ՕՊԵԿ-ից դուրս գալու հետեւանքները

Էմիրաթների՝ ՕՊԵԿ-ից դուրս գալու հետեւանքները

Wed, 29 Apr 2026 19:30:26 +0400


Արաբական Միացյալ Էմիրությունների՝ ՕՊԵԿ-ից եւ ՕՊԵԿ+-ից դուրս գալը զգալի հարված կլինի այդ կառույցի եւ հատկապես՝ կառույցի փաստացի առաջնորդ Սաուդյան Արաբիայի համար։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Հոդվածում ասվում է, որ կազմակերպության՝ երրորդ ամենախոշոր նավթ արտադրող երկրի կողմից նման հայտարարությունը ցույց է տալիս, որ կառույցի ներսում թե կան դժգոհություններ, եւ թե Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները բավականին լարված են, որքան էլ արտաքնապես պահպանվի անդորր։

ԱՄԷ Էներգետիկայի նախարար Սուխեյլ ալ-Մազուրին այդ որոշումը որակել է որպես ինքնիշխան ազգային որոշում, որը հիմնված է ԱՄԷ տնտեսական եւ ռազմավարական երկարաժամկետ հեռանկարի տեսլականի վրա։ Պարբերականը գրում է, որ այդ քայլի հետեւանքները դեռ ամբողջովին գնահատել հնարավոր չէ, եւ դա հնարավոր կլինի միայն այն բանից հետո, երբ վերաբացվի Հորմուզի նեղուցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամերիկյան զորքն ամբողջությամբ դուրս բերել ռեգիոնից

Ամերիկյան զորքն ամբողջությամբ դուրս բերել ռեգիոնից Thu, 30 Apr 2026 18:30:51 +0400 Եգիպտոսում Իրանի դեսպան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով