Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Իրանցիներն, ի նշան բողոքի, հավաքվել էին ոստիկանության առաջ․ լուսանկար

Իրանցիներն, ի նշան բողոքի, հավաքվել էին ոստիկանության առաջ․ լուսանկար

Wed, 29 Apr 2026 20:33:01 +0400


2025 թվականին Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի շենքը քանդեցին, որպեսզի տեղում դպրոցի նոր շենք կառուցեն։

Ներկայումս Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները դասեր են անում Նոյեմբերյանի վարժարանի շենքում, իսկ այդ դպրոցի 2-ական 3-րդ և 4-րդ դասարանները՝ ընդհանուր 4 դասարան դասերն անում են Նոյեմբերյանի գեղարվեստի դպրոցի տարածքում։

2025-ի սեպտեմբերին Տավուշի մարզպետարանից տեղեկացրել են, որ դպրոցի շենքը կառուցում է «Շին պարտնես» ՍՊԸ-ն, նոր շենքը նախատեսվում է գործարկել 2027թ․ սեպտեմբերին։ 2025թ․ նոյեմբերի 21-ին «Գեոպրոեկտ» ՍՊԸ-ն համացանցում հայտարարել է. «Մեծ պատասխանատվությամբ հայտնում ենք, որ մեզ է վստահվել Նոյեմբերյանի հիմնական դպրոցի կառուցման կարևորագույն նախագիծը»։

Սակայն տևական ժամանակ է` այդ շենքի շինարարությունը դադարեցված է, կրթօջախի շենքը հիմքերից քիչ է բարձրացել:

Վերջերս այդ շինարարությունում աշխատած մի քանի տասնյակ իրանցիներ համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի շենքի առաջ հավաքվել են` դժգոհելով, որ աշխատավարձ չեն ստացել եւ Նոյեմբերյանում մնացել են առանց գոյության միջոցների։

Խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք «Գեոպրոեկտ» ՍՊԸ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ութ երեխա է սպանվել․ չարագործին վերացրել են

Ութ երեխա է սպանվել․ չարագործին վերացրել են Mon, 20 Apr 2026 12:00:15 +0400 ԱՄՆ Լուիզիանա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով