Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

Գործնականում որտեղ է «ծախվածությունը»

Գործնականում որտեղ է «ծախվածությունը»

Wed, 29 Apr 2026 21:15:59 +0400


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Նկատե՞լ եք. ուրեմն նրանք, ովքեր զբաղված չեն եւ իրենց աշխատանքի հիմնական նպատակ չեն դիտարկում Ռուսաստանի ինքնանպատակ թիրախավորում՝ «ծախվածներ» են, «ռսաստրուկներ», իսկ նրանք, ովքեր լինելով արեւմտյան դրամաշննորհային ծրագրերի ուղղակի, թե անուղղակի շահառու՝ զբաղված են ամբողջ օրը պարզապես Ռուսաստանի ինքնանպատակ թիրախավորմամբ՝ «անաչառ-անկաշառների» բանակն են:

Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին: Հայաստանում եվրաատլանտյան օրակարգը վարկաբեկելով, այդ կարեւոր օրակարգը, աշխատանքային այդ կարեւոր ուղղությունը բանալ հակառուսականության հետ նույնականացնելով, ասոցացնելով, այդ կարեւոր աշխատանքային ուղղության նշաձող սահմանելով ոչ թե ինքնաբավ օրակարգի ձեւավորումը, այլ՝ հակառուսականությունը:

Իսկ դա օգտակար է նաեւ Ռուսաստանին, որովհետեւ այդպիսով Ռուսաստանը ստանում է Հայաստանի հանդեպ եւս մի «ալիբի»: Միաժամանակ, այդպիսով Հայաստանում մարգինալացվում է նաեւ եվրաատլանտյան օրակարգը: Աշխատում է երկու ծայրահեղության սկզբունքը: Իսկ Հայաստանի հանդեպ այդ սկզբունքը աշխատեցնելու շահառու են բոլոր աշխարհաքաղաքական դերակատարները:

Ըստ այդմ, մնում է պարզապես մի փոքր խորհել իրավիճակի եւ պատկերի շուրջ, հասկանալու համար, թե գործնականում որտեղ է «ծախվածությունը»»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեզ առաջարկում են ոչ թե երկիր, այլ «աղանդ», որտեղ քննադատությունը դավաճանություն է. պատգամավոր

Մեզ առաջարկում են ոչ թե երկիր, այլ «աղանդ», որտեղ քննադատությունը դավաճանություն է. պատգամավոր Sun, 26 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով