Հինգշաբթի , 30 Ապրիլի 2026

«Հրապարակ»․ Հայաքվեից՝ «Դեմ եմ բոլորին». Քերոբյանը ընդգրկվել է ցուցակ

«Հրապարակ»․ Հայաքվեից՝ «Դեմ եմ բոլորին». Քերոբյանը ընդգրկվել է ցուցակ

Thu, 30 Apr 2026 08:00:02 +0400


ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը, մեր տեղեկություններով, ընդգրկվել է «Դեմ եմ բոլորին» քաղաքական ուժի ցուցակում, որն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։

Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն ունեինք, որ Քերոբյանը դուրս է գալիս «Հայաքվեից», բայց նա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ սպասում է որոշ զարգացումների։ Հիմա, երբ «Հայաքվեն» որոշել է չառաջադրվել, այլ աջակցել ընդդիմադիր ուժերին, ըստ ամենայնի` «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, Քերոբյանը վերջնական որոշում է կայացրել եւ մտել ցուցակ։

Մեզ հետ զրույցում Ավետիք Քերոբյանն ասաց. «Երեւի թե գիտեք, թե ինչ է «Բոլորին դեմ եմ»-ը, եւ ինչ նշանակություն ունի այդ ցուցակը: Ընդամենը տեխնիկական միջոց է` ընտրություններին մասնակցելու, այդ ցուցակում որեւէ մեկը ԱԺ-ում պատգամավոր դառնալու մտադրություն, կարիք կամ հնարավորություն չունի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՆԳՆ-ն՝ Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին

ՆԳՆ-ն՝ Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ տեղեկության մասին Mon, 13 Apr 2026 22:15:12 +0400 Քանաքեռում հնչած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով