Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց

Հայաստանը զգալի հետընթաց է գրանցել մամուլի ազատության ինդեքսում․ զեկույց

Thu, 30 Apr 2026 13:00:04 +0400


2026 թվականի համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում Հայաստանը 16 հորիզոնականով զիջել է դիրքերը` 34–րդից հասնելով 50–ի։ Այս մասին տեղեկանում ենք «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությանը 2026 թվականի համաշխարհային մամուլի ազատության զեկույցից։ «Հայաստանում մամուլի ազատության վիճակն այժմ դասակարգվում է որպես «խնդրահարույց», իրավական ցուցանիշի անկումը բացատրվում է զրպարտության վերաբերյալ չարաշահվող դատական հայցերի աճով և օրենսդրական նախագծերով, որոնք զսպող ազդեցություն են ունեցել լրատվամիջոցների վրա»,– ասված է զեկույցում։

Կառույցը նկատել է, որ ընդհանուր առմամբ աշխարհում մամուլի ազատությունը 25 տարվա ընթացքում իջել է նվազագույն մակարդակի։ Հայաստանի հարևան չորս երկրները ևս նախորդ տարվա համեմատ հետընթաց են գրանցել և գտնվում են մամուլի ազատության ցուցանիշով վատագույն՝ «դժվար» կամ «շատ լուրջ» կատեգորիաներում։ «Մասնավորապես` 180 երկրների շարքում Թուրքիան զբաղեցրել է 163-րդ տեղը` նախորդ տարվա 159–ի փոխարեն, Վրաստանը՝ 135-րդ` 114–ի փոխարեն, Իրանը՝ 177-րդ` 176–ի փոխարեն, Ադրբեջանը՝ 171-րդն է` նախորդ տարվա 167 հորիզոնականի փոխարեն»,–արձանագրված է զեկույցում։

Մամուլի ազատության ցուցանիշով 7 հորիզոնականով անկում կա նաև ԱՄՆ–ում. ԱՄՆ զբաղեցրել է 64-րդ տեղը, իսկ ՌԴ զիջել է 1 սանդղակով` 171–ից հայտնվելով 172–ում։ Ինչպես նախորդ 10 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա, մամուլի ազատության ցուցանիշով առաջինը Նորվեգիան է, իսկ վատագույնը, ինչպես վերջին երեք տարիներին, ճանաչվել է Էրիթրեան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք Sat, 14 Nov 2026 11:45:13 …