Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Որ քաղաքական ուժերի փաստաթղթերում են թերություններ հայտնաբերվել

Որ քաղաքական ուժերի փաստաթղթերում են թերություններ հայտնաբերվել

Thu, 30 Apr 2026 18:55:41 +0400


Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին մասնակցելու համար դիմած քաղաքական ուժերի մի մասի փաստաթղթերում խնդիրներ են արձանագրվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ ներկայացված հայտերից 8-ը պարունակում են թերություններ։

Հանձնաժողովի նիստում որոշվել է այդ ուժերին տրամադրել 48 ժամ՝ հայտնաբերված անճշտությունները շտկելու և անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելու համար։

Խնդիրներ արձանագրված քաղաքական ուժերի թվում են՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը, «Հայ ազգային կոնգրես»-ը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցությունը, «Ալյանս» կուսակցությունը, «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև «Հանուն հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինքը։

Հիշեցնենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընդհանուր առմամբ, ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ, որոնցից 17-ը կուսակցություններ են, իսկ 2-ը՝ դաշինքներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

17 թեկնածուի գրանցում մերժվել է

17 թեկնածուի գրանցում մերժվել է Tue, 05 May 2026 19:45:11 +0400 ԿԸՀ-ն մայիսի 3-ի արտահերթ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով