Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր»

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր»

Thu, 30 Apr 2026 23:30:59 +0400


Իտալական «Ինտերի» ներկայացուցիչները համաձայնեցրել են անգլիական «Տոտենհեմի» դարպասապահ Գուլյելմո Վիկարիոյի տեղափոխման գործարքը։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Համաձայն հոդվածի, «կապտասեւավունների» ներկայիս հիմնական դարսապապահ Յան Զոմերը կհեռանա թիմից այս սեզոնի ավարտից հետո, իր ունեցած պայմանագրի գործողության ժամկետը լրանալուն պես։

Ակումբում որոշում կայացված չէ դեռ Խոսեպ Մարտինեսի վերաբերյալ, ով «Ինտերում» հանդես է եկել գավաթային հանդիպումներում։ Միլանյան ակումբը նաեւ պետք է վերջնական համաձայնեցնի «Տոտենհեմի» հետ Վիկարիոյի տեղափոխությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով