ԵՄ-ում ընդունում են Թուրքիայի հզորությունը
Fri, 01 May 2026 16:00:05 +0400

Եվրամիությունը նորովի է նայում Թուրքիայի հետ հարաբերություններին և ցանկանում է վերականգնել վստահությունը` հատկապես հաշվի առնելով երկրի ռազմական հզորությունը:
Այս մասին Ֆրայբուրգում կայացած համաժողովի ժամանակ հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը:
«Թուրքիայի հետ մեր առևտրաշրջանառությունը կրկնակի գերազանցում է ողջ ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի հետ առևտրի ծավալը: Մենք նորովի ենք նայում այս կարևորագույն հարաբերություններին, ինչպես նաև այն քայլերին, որոնք երկու կողմերը կարող են ձեռնարկել ԵՄ անդամ պետությունների և Թուրքիայի միջև վստահությունը վերականգնելու համար»,-ասել է եվրոպացի պաշտոնյան։
Նրա խոսքով, «Թուրքիան, որն ունի ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ բանակը և զարգացած պաշտպանական արդյունաբերություն, արդեն իսկ կարևոր դերակատար է եվրոպական անվտանգության ոլորտում»։
Կրոսը նշել է, որ Անկարան, հավանաբար, է՛լ ավելի կենտրոնական դեր կխաղա որպես կայունացնող ուժ Սև ծովի տարածաշրջանում։
Հավելենք, որ Թուրքիան 1963 թ․ ասոցացման համաձայնագիր է ստորագրել Եվրոպական տնտեսական համայնքի հետ, իսկ 1987 թվականին միությանն անդամակցելու հայտ է ներկայացրել։ Անդամակցության շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս կասեցվել տարաձայնությունների պատճառով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր