Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Ասֆալտ հարթեցնողից մինչեւ միջոցառումների նկարահանող. ե՞րբ են ստացել առաջին աշխատավարձն ու ինչի՞ վրա են ծախսել «Միասնության թեւեր»-ի թիմի անդամները

Ասֆալտ հարթեցնողից մինչեւ միջոցառումների նկարահանող. ե՞րբ են ստացել առաջին աշխատավարձն ու ինչի՞ վրա են ծախսել «Միասնության թեւեր»-ի թիմի անդամները

Fri, 01 May 2026 16:09:13 +0400


«Միասնության թևերի» թիմի անդամները մայիսի 1-ի առիթով վերհիշել են առաջին աշխատավարձի հետ կապված պատմությունները։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը պատմել է, որ առաջին աշխատավարձով իր և քրոջ համար կոշիկ է գնել։

«Առաջին աշխատավարձը ստացել եմ ութերորդ դասարանում՝ ասֆալտ հարթեցնելու համար։ Ստացել եմ ուկրաինական գրիվնայով»,- հիշել է Արման Թաթոյանը։

«Միասնության թևերի» պատգամավորի թեկնածու Դավիթ Անանյանն էլ անկեղծացել է, որ վաստակած առաջին գումարը տվել է ընտանիքին․ «Առաջին աշխատավարձը ստացել եմ հեռավոր ութսունութին, կարծեմ վաթսուն ռուբլի էր։ 17 տարեկան էի, աշխատում էի որպես բանվոր, Շահինյանի անվան սպորտաձևերի հանրապետական կենտրոնում»։

«Միասնության թևերի» ընտրական ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Աստղիկ Մատինյանը, պարզվում է, չի կարողացել ծախսել առաջին աշխատավարձը, որովհետև կորցրել է դրամապանակը։

«Առաջին աշխատավարձը ստացել եմ, երբ տասնյոթ տարեկան էի, սովորում էի երկրորդ կուրսում։ Ինձ բախտ վիճակվեց աշխատել նաև Ազգային ժողովում՝ պայմանագրային հիմունքներով»,- պատմել է Աստղիկ Մատինյանը։

Թիմի մյուս անդամների պատմությունները՝ տեսանյութում՝

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել

Ահազանգեր ենք ստացել, կոչ ենք անում զգոն լինել Sat, 13 Jun 2026 13:35:58 +0400 Հարգելի …