Արհեսական բանականության համար գաղտնի փաստաթղթերը դարձել են հասանելի
Sun, 03 May 2026 12:00:41 +0400

Պենտագոնը չեղարկել է գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքի ընթացքում արհեստական բանականության տեխնոլոգիաների նորագույն սերնդի ալգորիթմների կիրառման արգելքը։
Այս մասին հայտնում է Defence Express-ը։ Արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը փաստաթղթերի հետ աշխատանքում թույլատրված է եղել Պենտագոնում, սակայն սահմանված են եղել հստակ չափանիշներ, թե որ կարգի փաստաթղթերի հանդեպ ԱԲ տեխնոլոգիաները կարող են ունենալ հասանելիություն։
Այժմ արդեն նաեւ գաղտնի համարվող փաստաթղթերի հետ աշխատանքում ԱԲ-ն կարելի է կիրառել՝ առաջադրանքներ լուծելիս։
Թույլտվություն տրամադրվել է հետեւյալ ընկերությունների ստեղծած ԱԲ տեխնոլոգիաներին՝ SpaceX, OpenAI, Google, Nvidia, Reflection, Microsoft, Amazon Web Services եւ Oracle։ Դեռ հստակեցված չէ, թե կոնկրետ ինչ աշխատանքում են նորագույն ԱԲ տեխնոլոգիաները օգնելու Պենտագոնի աշխատակիցներին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր