Երկուշաբթի , 5 Հոկտեմբերի 2026

Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ

Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին․ Արցախի տեղեկատվական շտաբ

Sun, 03 May 2026 11:56:07 +0400


Սիրելի՛ արցախցիներ,

Տեղեկացնում ենք, որ մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում են գտնվելու եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։

Այս հնարավորությունը կարևոր ենք համարում օգտագործել՝ բարձրաձայնելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։

Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին։

Հանդիպումը՝ մայիսի 4-ին, ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ,

Կիևյան կամրջի հարակից ստորգետնյա անցումի աստիճանների վրա։

Ակցիայի մեկնարկը՝ ժամը 09։00-ին։

Ակցիայի շրջանակներում, օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ, որոնց մասին կհայտնենք տեղում։

Ձեր ներկայությունը կարևոր է։

Արցախի տեղեկատվական շտաբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով․ Հայրապետյան

Սա ասում է մի պաշտոնյա, ում բռնապետ ղեկավարը Հայաստանի տարածքը կոչում է զավթողական անունով․ Հայրապետյան …