Չորեքշաբթի , 7 Հոկտեմբերի 2026

Առանց այս թեմաների, երակարատև խաղաղության մասին խոսելն անտեղի է

Առանց այս թեմաների, երակարատև խաղաղության մասին խոսելն անտեղի է

Mon, 04 May 2026 12:00:09 +0400


Եվրոպական առաջնորդների մասնակցությամբ Երևանում անցկացվող հավաքի ընթացքում հնչել են նաև մարդասիրական հարցերի վերաբերյալ պահանջներ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը՝ 2020 թվականի արցախյան պատերազմում անհետ կորած զինծառայող Արման Աջպաղյանի հայրը, դիմել է եվրոպացի առաջնորդներին՝ կոչ անելով առավել մեծ ուշադրություն հատկացնել նման խնդիրներին։

Նրա խոսքով՝ առանց անհետ կորածների և այլ մարդասիրական հարցերի լուծման դժվար է խոսել կայուն և երկարատև խաղաղության մասին։ Նա նշել է, որ դիմել են նաև Հայաստանի իշխանություններին և ունեցել հանդիպումներ, սակայն, իր գնահատմամբ, հարցի արդյունավետ լուծման ավելի մեծ հնարավորություններ ունեն եվրոպական կառույցները։

Հոր խոսքով՝ վերջին անգամ որդու հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 14-ին։ Այդ ժամանակ Արմանը ծառայության մեջ էր ընդամենը երկուսուկես ամիս։ Այդ օրվանից հետո ընտանիքը նրանից որևէ տեղեկություն չի ստացել։

Մինչ օրս անհետ կորած զինծառայողի ճակատագիրը մնում է անհայտ, և ընտանիքը շարունակում է սպասել որևէ հստակ տեղեկության։

«Առանց այս թեմաների, երակարատև խաղաղության մասին խոսելն անտեղի է»,- նշել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայաստանը մեզ պետք է տրամադրի․․․»․ Ալիևը նոր պահանջ ունի

«Հայաստանը մեզ պետք է տրամադրի․․․»․ Ալիևը նոր պահանջ ունի Wed, 07 Oct 2026 13:00:55 +0400 …