Մեցոլան Երևանում հակադարձեց Ալիևին

Մեցոլան Երևանում հակադարձեց Ալիևին

Mon, 04 May 2026 14:07:39 +0400


Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն իր ելույթում քննադատել էր Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ հայամետ բանաձևերի համար։

ԵԽ նախագահն արտահերթ ելույթում հայտարարել է, որ նման քննադատություններն անարձագանք չպետք է մնան։

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին միացավ առցանց և երևանյան հարթակն օգտագործեց իր թեզերն առաջ տանելու, պատերազմական հանցագործություններն ու Արցախի բռնազավթումն արդարացնելու համար։

Նրա պնդմամբ, Եվրոպական խորհրդարանն ու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը թիրախավորել են Ադրբեջանը, մինչդեռ Բաքուն «Ղարաբաղում 2023թ․ վերջ էր դրել անջատողականությանը»։

«Կարծում եմ, որ անհամաձայնությունների որոշակի աստիճան ունեցող հանդիպումները մշտապես առողջ են, բայց ես կցանկանայի արագ արձագանքել՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է։ ԵԽ բանաձևերն ընդունվում են մեծամասնության կողմից, և դրանց արդյունքները գուցե անհարմարություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխի մեր աշխատակարգը և այն դիրքորոշումները, որոնք որդեգրել ենք»,– շեշտել է եվրոպացի պաշտոնյան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով

ԵՆԲ խումբը և Ամերիաբանկն ընդլայնում են աջակցությունը հայկական բիզնեսին ԵՄ-ի կողմից ապահովված երաշխիքի միջոցով Fri, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով