«Անուղեղ ռուսաֆոբներ»,․ Մեդվեդևտը՝ Փաշինյանի և Զելնեկսու մասին
Tue, 05 May 2026 00:00:48 +0400

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիուն անվանել է «անուղեղ ռուսաֆոբներ»։
«Այսօր Երևանում երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց խոսում են ռուսերեն, իրենց անգործունակության պատճառով վատ անգլերենով զրուցեցին։ Չնայած հնարավոր է, որ սա եղել է տեսախցիկի առջև, իսկ հետո նրանք զրուցել են իրենց ծանոթ, հիանալի և հզոր անգլերենով։ Պակասում են միայն Թրամփն ու Վենսը, որպեսզի անտեղյակներին անգլերենով խոսելու հնարավորություն տան…», – գրել է Մեդվեդևը Telegram-ում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր