Երեքշաբթի , 5 Մայիսի 2026

Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը

Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը

Tue, 05 May 2026 10:17:12 +0400


Մարդը չի կարող երկար ժամանակ ապրել ստրեսային վիճակի մեջ: 2 շաբաթվա ընթացքում նա սկսում է հարվարվել այդ վիճակի հետ և այն դարձնում իր առօրայի մի մասը:

Պատերազմների, համավարակների, բնական աղետների առաջին 6-7 օրերը ամենաստրեսայինն են, որից հետո մարդը սկսում է ապրել այդ ամենի հետ և սկսում հետևել իրադարձություններին զուտ՝ առավոտ-երեկո սկզբունքով: 2 շաբաթ անց դրանով հետաքրքրվողների քանակը սահմանափակվում է անձնական փոխկապակցվածություն ունեցողների շրջանով: Սա փաստ է, ապացուցված հոգեբանների աշխատանքներով և իրական կյանքում:

Սա վերաբերում է նաև քարոզարշավներին: Իշխանությունը մի քանի ամիս շուտ է սկսել իր տեղեկատվական գրոհը, որպեզի մարդկանց մոտ ժամանակի ընթացքում բթանա հետաքրքրությունը քաղաքական տվյալ պրոցեսի հանդեպ: Հետաքրքրության կորուստը նաև բերում է գործողության պասիվության: Ըստ այդմ, գերկարևոր է ժամանակից շուտ չսպառել այն տեղեկատվական, մարկետինգային և կազմակերպչական «պատռոնները», որոնք կարող են պետք գալ վերջին շաբաթվա ընթացքում: Ուշադիր եղեք կոնտենտ ստեղծելուց: Դրանց միատիպությունը և «սքրոլի» աշխարհում միանման ձևավորումը անխուսափելիորեն բերելու են հետաքրքրության անկման:

Հեռու տարեք ձեր վախերը, գնացեք ձեր կերպարներին «ոչ սազական» տեղեկատվական ռիսկի: Հավատացեք, եթե այսօրվա հանդիսատեսին դուք «շոկի» չենթարկեք, ապա չեք հայտնվի նրա գլխի մեջ:
Հ.Գ. Վերը նշված թեզը վերաբերվում է նաև հեղափոխական գործողություններին: Հեղափոխությունը պետք է 3-րդ, կամ 4-րդ օրը արդեն հասնի ուժերի հակառակ դասավորվածության: Ցանկացած հեղափոխական գործողություն, որը թևակոխում է 7-րդ օրը՝ տապալվելու է:

Ռուբեն Մխիթարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Էդիտա Գզոյանը փոխել է որոշումը

«Հրապարակ»․ Էդիտա Գզոյանը փոխել է որոշումը Tue, 05 May 2026 08:05:02 +0400 Մարտի 18-ին գրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով