Չորեքշաբթի , 6 Մայիսի 2026

Մակրոնն ինչքան ուզում է՝  մայկա-տրուսիկով վազի, մեկ է՝ Նիկոլը չի ընտրվելու

Մակրոնն ինչքան ուզում է՝  մայկա-տրուսիկով վազի, մեկ է՝ Նիկոլը չի ընտրվելու

Tue, 05 May 2026 18:15:18 +0400


Մամուլում ու սոցիալական ցանցերում աղմուկ է՝ Մակրոնը եկավ, որ Փաշինյանի վարկանիշը բարձրացնի։ Եվրոպան եկավ, որ Փաշինյանին փրկի։ Այսինքն՝ պարզվում է՝ Հայաստանում ընտրությունները ոչ թե ընտրատեղամասում են լինելու, այլ Ելիսեյան պալատում՝ գրաֆիկով։ Եվրոպան, ըստ նույն տրամաբանության, պարզվում է, որ եկել է ոչ թե իր շահերով, այլ՝ «Փաշինյանին փրկելու հատուկ առաքելությամբ»։ Ադրբեջանն ու Թուրքիան էլ այս պատմության մեջ դարձել են երկրորդական ֆոնային դերակատարներ՝ դեկորատիվ աղմուկ, ոչ թե տարածաշրջանի իրական խաղացողներ։ Կարծես ժողովուրդը չկա, կարծես հիշողություն չկա, կարծես ընտրողը Wi-Fi-ով է աշխատում՝ ով ուժեղ ազդանշան տա, նրան էլ կքվեարկի։ Հետո էլ նույն փոքր, բայց բարձր ձայն ունեցող շրջանակը համոզված պատմում է, որ «Եվրոպան է որոշում»։ Մեկը՝ Բրյուսելից, մեկը՝ Փարիզից, մեկը՝ Բրիտանիայից… ու բոլորը միասին՝ Հայաստանի ներքին քաղաքականության խմբագրական խորհուրդն ասես լինեն։

Իսկ իրականում՝ դրսի այցը այց է մնում, հայտարարությունը՝ հայտարարություն, լուսանկարը՝ լուսանկար։ Մակրոնն էլ՝ ինչքան ուզում է, կարող է դիվանագիտական ժեստերով երգի բեմում, մայկա-տրուսիկով կամ ֆրակով վազի, դա արդեն ոճի հարց է, քաղաքական արդյունքը դրանից չի փոխվելու։ Դա մրցույթ չէ, որտեղ առաջին վազողը հաղթում է։ Եվ վերջում, երբ աղմուկը նստի, կանգնելու ենք պարզ փաստի առաջ։ ժողովուրդը իր ընտրությունը չի անում արտաքին բեմի վրա, որքան էլ բեմը լուսավորված լինի։ Եվրոպան էլ, Ամերիկան էլ, Ռուսատանն էլ մենք ենք։ Ոչ մեկը չի կարող ազդել ժողովրդի գիտակցական ընտրության վրա։ Եվրոպան ինչքան ուզում է թող խաղեր տա, մեր ողջ պատմության ընթացքում խաղեր է տվել։ Մակրոնն ինչքան ուզում է՝ թող մայկա- տրուսիկով վազի, մեկ է ՝ Նիկոլը չի ընտրվելու։ Նրան ընտրելու են նրանք, ովքեր իր շուրջն են։ Ժողովուրդը նրա թթուն խմել է ու գիտի, որ Եվրոպան խոր արմատներ ունի, ու արմատները շատ հեռուն են տանում․․․ Ու որքան էլ իշխանությունը փորձի ներկայացնել, թե Եվրոպան «մտել է խաղի մեջ», մի պահ միշտ գալիս է, երբ խաղի դաշտը փակվում է, ու մնում է միայն մեկը՝ քվեարկության իրականությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պարոն վարչապետ, կըռնա՞մ, չերեզ քեզ նվեր տամ Մակրոնին. գյումրեցին՝ Փաշինյանին

Պարոն վարչապետ, կըռնա՞մ, չերեզ քեզ նվեր տամ Մակրոնին. գյումրեցին՝ Փաշինյանին Tue, 05 May 2026 18:50:27 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով