Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Հայտնվել է բունկերում, նկարահանումներ արել

Հայտնվել է բունկերում, նկարահանումներ արել

Wed, 06 May 2026 13:53:03 +0400


Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը բարձրացրեց հարց՝ կապված Կիրանցի դպրոցի տարածքում արված տեսանյութի հետ, որը տարածել է բլոգեր 222lava-ն։

Պատգամավորը դիմելով նիստին ներկա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին և գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ նշեց, որ տեսանյութում բլոգերը հայտնվել է դպրոցի ներսում՝ այդ թվում նաև այն հատվածներում, որոնք ըստ նրա՝ կարող են դիտարկվել որպես պաշտպանության կամ արտակարգ իրավիճակների համար նախատեսված տարածքներ։

Գալստյանի խոսքով՝ նման գործողությունները լուրջ մտահոգություն են առաջացնում անվտանգության տեսանկյունից, քանի որ խոսքը վերաբերում է կրթական հաստատությանը, որը գտնվում է սահմանամերձ գոտում։ Նա նաև ընդգծեց, որ, իր գնահատմամբ, տեսանյութը ներկայացվում է խաղաղության քարոզի համատեքստում, սակայն իրականում պարունակում է զգայուն տեղեկատվություն։

Պատգամավորը պնդեց, որ դպրոցական տարածքների նման նկարահանումներն անթույլատրելի են, հատկապես երբ դրանք կարող են օգտագործվել երեխաների անվտանգության ապահովման նպատակով նախատեսված ենթակառուցվածքների մասին տեղեկություն տարածելու համար։

Տեսանյութում բլոգերը երևում է դպրոցի տարածքում, նշելով, որ նկարահանում է ենթադրյալ ապաստարան, և նրա խոսքից պարզ է դառնում, որ այն գտնվում է Ադրբեջանի սահմանից մոտ 20 մետր հեռավորության վրա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի ճակատագիրն անորո՞շ է

Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի ճակատագիրն անորո՞շ է Mon, 25 May 2026 12:45:40 +0400 ​Արմավիրի մարզի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով