Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Լա՛վ, վեջներդ չի՞, որ Կենտրոնի ամենատուրիստական փողոցի մայթը փակել եք

Լա՛վ, վեջներդ չի՞, որ Կենտրոնի ամենատուրիստական փողոցի մայթը փակել եք

Wed, 06 May 2026 13:59:01 +0400


Լա՛վ, հասկանում եմ՝ չեք սիրում Երևանը, լա՛վ, պարզ ա՝ չեք հարգում մեր պետությունը, լա՛վ, ենթադրում եմ՝ չեք ճանաչում Գևորգ Թամանյանին ու չգիտեք նրա ավանդը մեր քաղաքում, լա՛վ, տեսանելի է՝ չունեք գեղագիտական ճաշակ, լա՛վ, վեջներդ չի, որ արդեն քանի տարի ա Կենտրոնի ամենատուրիստական փողոցի մայթը փակել եք ու տուժում են մնացած բիզնեսները, էլ չասեմ՝ հետիոտները, լա՛վ, օգտվում եք այսօրվա քաղաքային իշխանությունների ոչ պրոֆեսիոնալիզմից ու կոռուպցիոն դրսևորումներից: Եվ կարելի ա էս շարքը շարունակել:

Բայց, դուք կամ որևէ մեկը կարող ա բացատրել իմաստը ո՞րն է համաչափ, սիրուն հեղինակային, Թամանյանական մուտքը վերացնելը, շենքի ճակատային ճարտարապետությունը ամբողջությամբ խեղելը, ու փոխարենը՝ անհասկանալի, անբովանդակ, «գեղցի» մուտք սարքելը:

Որքան էլ՝ շենքը սեփական է ու կարող եք այն տնօրինել, կարող եք մոլորեցնել քաղաքային իշխանություններին, կարող եք չհավանել շենքը կամ շենքի ֆասադը, բայց քաղաքի, փողոցի ճարտարապետությունը, ինքնություն, երևանցիների հիշողությունը չհարգել չեք կարող:

Վիկտոր Մնացականյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արձագանքի երկու տեսակ

Արձագանքի երկու տեսակ Sat, 08 Aug 2026 18:15:06 +0400 Երբ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի …