Կիրակի , 9 Օգոստոսի 2026

Ինչպես է լինելու պատասխանատվության հարցը

Ինչպես է լինելու պատասխանատվության հարցը

Thu, 07 May 2026 13:26:21 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ հաջողությունը բիզնեսում և քաղաքականության մեջ ունի նույն հիմքը՝ առաջնորդությունը։ Նրա խոսքով՝ եթե մարդը արդյունավետ առաջնորդ է, ապա այդ հատկությունը դրսևորվում է տարբեր ոլորտներում՝ անկախ նրանից՝ խոսքը բիզնեսի, թե պետական կառավարման մասին է։

Կարապետյանը նշել է, որ իրենց քաղաքական թիմին հաջողվել է կարճ ժամանակում ձևավորվել որպես հիմնական ընդդիմադիր ուժ, և համոզմունք է հայտնել, որ նույն մոտեցմամբ հնարավոր կլինի արագ զարգացնել երկրի տնտեսությունը և ապահովել կայուն ու արժանապատիվ խաղաղություն։

Անդրադառնալով հնարավոր քաղաքական պատասխանատվության կամ հետագա քրեական հետապնդումների հարցին՝ նա հայտարարել է, որ իրենք գործելու են բացառապես օրենքի շրջանակներում և չեն գնալու այն ճանապարհով, որը, իրենց գնահատմամբ, բնորոշ է գործող իշխանություններին։

Նրա խոսքով՝ իրենց քաղաքական մոտեցման հիմքում լինելու է օրենքի գերակայությունը և արդարության հաստատումը։ Կարապետյանը շեշտել է, որ երկրում պետք է գործի արդարադատության համակարգը, իսկ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ գնահատականները պետք է տրվեն օրենքի շրջանակներում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եվրոպական չափանիշներին համապատասխանելը

Եվրոպական չափանիշներին համապատասխանելը Sat, 08 Aug 2026 19:45:52 +0400 ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն այնքան …