Դեբոշից հետո Փաշինյանի աջակցին հեռացրել են ԴՕԿ-ի ցուցակից

Դեբոշից հետո Փաշինյանի աջակցին հեռացրել են ԴՕԿ-ի ցուցակից

Thu, 07 May 2026 20:42:40 +0400


Տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող, ժողովրդական բժշկությամբ զբաղվող Մարիամ Վահանյանը, ով «Իմմա» բժշկական կենտրոնի ղեկավարն է, նախապես ներառված է եղել ԴՕԿ կուսակցության ցուցակում։

Վահանյանի անունը ցուցակից հեռացրել են այն ժամանակ, երբ ցուցակում գտնվող մյուս թեկնածուների մոտ դժգոհության ալիք է բարձրացել։

Մեր տեղեկությունը հաստատեց ԴՕԿ կուսակցությունով առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտնած թեկնածու Սևակ Մարտիրոսյանը: Նա ասաց, որ նախնական ցուցակում Մարիամ Վահանյանը եղել է 5-րդ համարը․ «Իր թեկնածության դեմ բողոքողներից մեկը ես եմ եղել։ Ինքը հեքիմությամբ է զբաղվում, ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ։ Բացի դա ՔՊ-ի հետ կապեր ունի, ասում են` իր որդիներն անգամ ՔՊ-ական են, իր տարածքները ՔՊ-ի շտաբեր են եղել ժամանակին։ Երևի փող ունի Վահանյանը, դրա համար էին ուզում ցուցակ մտցնել»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հայաստանի հետ արդեն որեւէ գործընկերության մասին խոսակցություն լինել չի կարող. Գաբրիելյանով

«Հրապարակ». Հայաստանի հետ արդեն որեւէ գործընկերության մասին խոսակցություն լինել չի կարող. Գաբրիելյանով Tue, 05 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով