Վրացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել

Վրացի ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ռեկորդ է սահմանել

Thu, 07 May 2026 21:30:35 +0400


Ֆրանսիական «ՊՍԺ»-ի վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան իր անունն է գրել Չեմպիոնների լիգայի պատմության մեջ՝ ռեկորդ սահմանելով։ Opta Sports-ի հաղորդման համաձայն, Խվիչան առաջին մարզիկն է դարձել մրցաշարի պատմության մեջ, ով աչքի է ընկել առաջնության յոթ փլեյ-օֆֆ խաղերում անընդհատ արդյունավետ գործողություններով՝ մեկ մրցաշարի ընթացքում։ Ռեկորդը Կվարացխելիան սահմանել է Մյունխենի ՛Բավարիայի» հետ կիսաեզրափակչի պատասխան խաղի ընթացքում։ Հանդիպման առաջին իսկ րոպեներին վրացի մարզիկը գոլային փոխանցում է արել Ուսման Դեմբելեին, ով էլ բացել է խաղի հաշիվը՝ խփած գոլով։Նման արդյունավետություն նախկինում ոչ մի ֆուտբոլիստ դեռ չէր կարողացել դրսեւորել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լամին Յամալը ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Լամին Յամալը ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ Sat, 25 Apr 2026 23:00:30 +0400 «Բարսելոնայի» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով