Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է

«Հրապարակ»․ Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է

Fri, 08 May 2026 08:00:00 +0400


Արցախցիների շրջանակից տեղեկացանք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը խոր «դեպրեսիայի» մեջ է։ Գաղտնիք չէ, որ Հայաստան տեղափոխվելուց հետո նա փորձում էր համագործակցել իշխանությունների հետ եւ ակնկալում էր, որ իրեն ինչ-որ կարգավիճակ կտան, կամ գոնե հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանն իրեն կմտցնի խաղի մեջ, քանի որ խոստանում էր արցախյան որոշ շրջանակների քվեն ընդդիմադիր ուժերից դեպի ՔՊ բերել։

Սակայն Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից հետո ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ Փաշինյանը հասկացել են, որ Բաբայանի շանսերը մեծ չեն, նրան ենթարկվող արցախցիների բանակն էլ բազմամարդ չէ, ուստի խաղադրույք չեն արել նրա վրա:

Սամվել Բաբայանը, ասում են, փորձել է որոշ ընդդիմադիրների հետ հարաբերություններ կառուցել, բայց նրանք էլ կասկածներ են ունեցել, որ Բաբայանի թիկունքում Նիկոլ Փաշինյանն է կանգնած, ուստի նրանք էլ են հրաժարվել: Արդյունքում` ո՛չ սեփական կուսակցությամբ առաջադրվեց ընտրություններին, ո՛չ էլ որեւէ այլ ուժի հետ համագործակցություն ստացվեց։

Հիշենք, որ նրա առաջնորդած Ազատական կուսակցությունը մասնակցել էր 2021-ի խորհրդարանական ընտրություններին: Ստացել էր ընտրողների 1,17 տոկոսի ձայները եւ փոշիացրել մոտ 15 հազար ձայն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ռեալում» արտահերթ ընտրություններ կանցկացվեն

«Ռեալում» արտահերթ ընտրություններ կանցկացվեն Wed, 13 May 2026 20:30:57 +0400 Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով