«Չելսիի» կիսապաշտպանը պատրաստ է տեղափոխվել
Fri, 08 May 2026 21:00:47 +0400

Անգլիական «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Փալմերը դիտարկում է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխման հավանականությունը։ Նա պատրաստ է հեռանալ թիմից։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Համաձայն հաղրդման, քսանչորսամյա անգլիացին դեռ անցյալ տարի ամռանն էր ցանկություն հայտնել «ՄՅՈՒ» տեղափոխվել, եւ հիմա պատրաստ է վերադառնալ այդ ուղղությամբ բանակցություններին, եթե Մանչեսթերյան ակումբը դեռ հեռաքրքրված է տրանսֆերով։ Հայտնի է նաեւ, որ «ՄՅՈՒ»-ում դեռեւս չեն շտապում արձագանքել, քանի որ այլ առաջնահերթություններ ունեն։
Հիշեցնենք, որ Փալմերը կարոտում է Մանչեսթերը։ Նա «Չելսի» տեղափոխվել էր 23 թվականի սեպտեմբերին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր