Երեքշաբթի , 22 Սեպտեմբերի 2026

«Փաշինյանի վիճակը շատ վատ է»

«Փաշինյանի վիճակը շատ վատ է»

Fri, 08 May 2026 21:14:03 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ցոլակ Ակոպյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենց գնահատմամբ՝ հայ ժողովուրդը պետք է դուրս գա, այսպես կոչված, «թուրք-ադրբեջանական ազդեցությունից» և ձևավորի ուժեղ, ինքնուրույն պետություն։

Նրա խոսքով՝ ներկայումս ընտրական գործընթացների ընթացքում նկատվում է անհավասար պայմաններ և վարչական ռեսուրսի կիրառման դեպքեր։ Նա նշել է, որ տարբեր մարզերում, այդ թվում՝ Վայոց Ձորում և Սյունիքում, քաղաքացիներին, իր պնդմամբ, ներգրավում են քաղաքական միջոցառումներին վարչական ճնշումների միջոցով։

Գործիչը վստահություն է հայտնել, որ չնայած այդ հանգամանքներին, հասարակությունը իր ընտրությամբ աջակցելու է իրենց քաղաքական ուժին՝ համարելով, որ հենց «Ուժեղ Հայաստանը» կհաղթի ընտրություններում։

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքագծին՝ նա նշել է, որ վերջինիս արձագանքները, իր կարծիքով, վկայում են ներքաղաքական լարվածության և անհանգստության մասին՝ կապված առաջիկա ընտրությունների արդյունքների հետ։

Նրա գնահատմամբ՝ մոտենալով ընտրությունների օրը՝ իրավիճակը կսրվի, իսկ վերջում, ըստ նրա, հասարակությունը իր ընտրությամբ քաղաքական փոփոխություն կկատարի։

«Համոզված եղեք՝ ինչքան մոտենա հունիսի 7-ը, այնքան ջղաձգվելու է, և հունիսի 7-ին հայ ժողովուրդն իրեն ուղարկելու է պատմության աղբանոցը», – խոսելով Փաշինյանի մասին, նշել է նա:

«Փաշինյանի վիճակը շատ վատ է»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կառավարության շենքը ուղերձներ ու սիմվոլներ պատկերելու շենք է․ այն երեկ պատկերվեց քողարկված

Կառավարության շենքը ուղերձներ ու սիմվոլներ պատկերելու շենք է․ այն երեկ պատկերվեց քողարկված Mon, 21 Sep …