Չարի հետ չեն համակերպվում՝ նրան հաղթում են

Չարի հետ չեն համակերպվում՝ նրան հաղթում են

Sat, 09 May 2026 10:48:01 +0400


Մայիսի 9-ը մեր ժողովրդի հիշողության, հաղթանակի և արժանապատվության օրն է։
Տարիներ շարունակ այս օրը մեզ համար եղել է եռատոն՝ ազգային կամքի, դիմադրության և հաղթական ոգու խորհրդանիշ։

Այսօր, ցավոք, մեր նորագույն պատմության կարևոր հաղթանակներից շատերը ստվերված են, բայց պատմությունը բազմիցս ապացուցել է՝ ոչինչ վերջնական կորսված չէ, քանի դեռ ինքներս չենք համարել կորսված և չենք հրաժարվել պայքարից։

Չարի հետ չեն համակերպվում՝ նրան հաղթում են։

Ազգային արժանապատվությունը, անվտանգությունն ու պետականությունը պահպանվում են միասնականությամբ, կամքով և ուժով։

Մենք իրավունք չունենք դադարել հավատալ։ Մենք իրավունք չունենք դադարել երազել։ Մենք իրավունք չունենք հանձնվել։
Ազգերը մեծանում և կայանում են ոչ միայն հաղթանակներով, այլ նաև մեծ երազանքներով ու ձգտումներով։
Վստահ եմ՝ հայ ժողովուրդը դեռ վերագտնելու է իր եռատոնը, հաղթական խորհուրդն ու ուժը։

Նաիրի Սարգսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Իշխանության հույսը լրացուցիչ ցուցակնե՞րն են

«Հրապարակ»․ Իշխանության հույսը լրացուցիչ ցուցակնե՞րն են Tue, 02 Jun 2026 08:00:50 +0400 Իշխանական շրջանակներից ստացած …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով