Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»․ Իրինա Յոլյան

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»․ Իրինա Յոլյան

Sun, 10 May 2026 20:18:59 +0400


«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի անդամ Իրինա Յոլյանն իր ելույթում ընդգծեց, որ այսօրվա պայքարը միայն քաղաքական չէ․ սա մեր ինքնության, արժանապատվության և ազգային արժեքների պահպանման պայքարն է։

Նա նշեց, որ որևէ մեկը, առավել ևս Բաքուն, իրավունք չունի թելադրելու, թե ինչպիսի սահմանադրություն, պետականություն կամ ապագա պետք է ունենա հայ ժողովուրդը։

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»,- շեշտեց նա։

«Այսօր մեզ փորձում են համոզել, թե սա է իրական խաղաղությունը։ Բայց խաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում։ Իրական խաղաղությունը ուժեղ պետությունն է, անվտանգ սահմաններն ու արժանապատիվ ապագան՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- նշեց նա։

Նա ելույն անցավ գորիսեցիների բուռն ծափողջյունների և ջերմ արձագանքների մթնոլորտում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Սևակ Միքայելյան, Դուք անձամբ երաշխավորու՞մ եք

Սևակ Միքայելյան, Դուք անձամբ երաշխավորու՞մ եք Sun, 31 May 2026 13:15:34 +0400 Հրազդանի քաղաքապետ Սեւակ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով