Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

Հողաթափիկ էլ շպրտեն, կհասնի. Իրանի ու ԹՐԻՓՓ-ի հեռավարության մասին

Հողաթափիկ էլ շպրտեն, կհասնի. Իրանի ու ԹՐԻՓՓ-ի հեռավարության մասին

Mon, 11 May 2026 11:49:05 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը քիչ առաջ անդրադարձել է «Թրամփի ուղու» անվտանգային ռիսկերին՝ ներկայացնելով դրա աշխարհագրական առանձնահատկությունները և հարևան Իրանի հետ չափազանց փոքր հեռավորությունը։

Նրա խոսքով՝ նախատեսվող ճանապարհահատվածն Իրանի սահմանից գտնվում է ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, ինչը, ըստ նրա, լուրջ վտանգներ կարող է առաջացնել տարածաշրջանային լարվածության սրման դեպքում։ Կարապետյանը նշել է, որ եթե այդ տարածքում տեղակայվեն ամերիկյան բեռներ կամ գործի միայն ամերիկյան ընկերություն, ապա հնարավոր հակամարտության պայմաններում դրանք կարող են դառնալ թիրախ։

Նա հիշեցրել է վերջին ամիսների ընթացքում Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ իրականացված հարվածների մասին՝ ընդգծելով, որ նման սցենար այստեղ կարող է ավելի անմիջական լինել՝ սահմանների մերձության պատճառով։

Կարապետյանի գնահատմամբ՝ նման իրավիճակում նույնիսկ հեռահար զինատեսակների անհրաժեշտություն չի լինի, քանի որ տարածքների միջև հեռավորությունը չափազանց փոքր է։ Նրա խոսքով՝ հենց այդ պատճառով է անհրաժեշտ ապահովել «երաշխավորված խաղաղություն» տարածաշրջանում։

«30-40 մետր է, ինքնաձիգով կհարվածի, տո հողաթափիկ էլ շպրտի, կհասնի»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ի պատասխան Իրանի հարվածների՝ Քուվեյթն արտաքսում է ԻԻՀ դիվանագետներին․ նոր սրացում

Ի պատասխան Իրանի հարվածների՝ Քուվեյթն արտաքսում է ԻԻՀ դիվանագետներին․ նոր սրացում Wed, 03 Jun 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով