Չորեքշաբթի , 8 Հուլիսի 2026

Փակվել է հայտնի մանկապարտեզը

Փակվել է հայտնի մանկապարտեզը

Tue, 12 May 2026 13:13:28 +0400


Երևանի ավագանու անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանը հայտարարել է, որ Երևանում գործող հայտնի հայ-ֆրանսիական մանկապարտեզը ՔՊ իշխանության տարիներին փակվել և անուշադրության է մատնվել։

Մանուկյանը տեսանյութ է հրապարակել մանկապարտեզի տարածքից՝ ներկայացնելով շենքի անմխիթար վիճակը։ Նրա խոսքով՝ վերջին հինգ տարիներին մանկապարտեզը դադարել է գործել և վերածվել է լքված տարածքի։

«Փակել են հայտնի հայ-ֆրանսիական մանկապարտեզը, որը հիմա վերածվել է կիսաքանդ ու անմխիթար տարածքի, և միաժամանակ հայտարարում են, թե նոր մանկապարտեզներ են կառուցում։ Գոնե եղածը պահպանեին»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Առավոտյան եկել են ծնողներիս տուն». ի՞նչ է հայտնի

«Առավոտյան եկել են ծնողներիս տուն». ի՞նչ է հայտնի Fri, 19 Jun 2026 14:15:53 +0400 Երևանի …