Երեքշաբթի , 12 Մայիսի 2026

Կաուստիկ սոդան և մեթամֆետամինն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել միմյանցից

Կաուստիկ սոդան և մեթամֆետամինն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել միմյանցից

Tue, 12 May 2026 20:20:06 +0400


ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պատասխանել է մեր «Թմրամիջոցի աննախադեպ քանակ է Հայաստանից մտել Վրաստան եւ առգրավվել» հրապարակմանը:

Պարզաբանում

Պետական եկամուտների կոմիտեն, ԶԼՄ-ներում զետեղված՝ Վրաստանի իրավապահ մարմինների կողմից Սադախլո մաքսային անցակետում առգրավված թմրամիջոցի վերաբերյալ հրապարակումների առնչությամբ, անհրաժեշտ է համարում ներկայացնել պարզաբանում։

Նշված կաուստիկ սոդան նախքան Հայաստանի Հանրապետությունից Վրաստան տեղափոխվելը՝ ՀՀ է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնատար մեքենայով, որի քաշը եղել է շուրջ 21 000 կիլոգրամ։ Բեռնատար ավտոմեքենաներն ապրանքներով հանդերձ, ՀՀ մուտքի և ելքի ժամանակ սահմանային անցման կետերում ենթարկվել են ռենտգեն զննության։ Նաև Երևան քաղաքի մաքսային հսկողության գոտում դրանում առկա ապրանքները, որոնք եղել են ավելի քան 800 պարկ, ենթարկվել են տեսազննման և դրանցից պատահականության սկզբունքով կատարվել են նմուշառումներ, որոնք ՊԵԿ մաքսային մարմնի կողմից ենթարկվել են ստուգման, սակայն օրենքով արգելված ապրանքներ չեն հայտնաբերվել։ Հարկ ենք համարում նշել, որ կաուստիկ սոդան և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցն արտաքնապես գրեթե անհնար է տարբերել միմյանցից, քանի որ դրանք միանման են։

Նախքան բեռնատարի՝ ՀՀ տարածքը լքելը, ՀՀ ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից համագործակցության կարգով Վրաստանի մաքսային մարմնին հայտնվել է, թե ինչպիսի բեռ պետք է տեղափոխվի Վրաստան, որի վերաբերյալ երկու կողմերի միջև տեղի է ունեցել բեռի հնարավոր ռիսկայնության վերաբերյալ քննարկումներ։

Միաժամանակ, հայտնաբերման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալու նպատակով` պաշտոնական հարցում է ուղարկվել Վրաստանի համապատասխան մարմնին։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ

Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ Fri, 08 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով