Զյուգանովի կոշտ արձագանքը՝ Փաշինյանին․ նոր սկանդալ է հասունանում
Wed, 13 May 2026 16:07:28 +0400

Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, ելույթ ունենալով Ռուսաստանի Պետդումայի ամբիոնից, պահանջել է, որ Մոսկվան դադարեցնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հյուրընկալելը։
Լիագումար նիստում ելույթ ունենալով՝ Զյուգանովը հայտարարել է, որ ինքը վրդովված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից Երևանում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։ «Ես կարող էի պատկերացնել ամեն ինչ, բացի այն, որ Երևանից կհնչեն Կարմիր հրապարակը ռմբակոծելու սպառնալիքներ», – ասել է նա։
Զյուգանովը նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին՝ Զելենսկու համար հարթակ տրամադրելու համար։ «Հարց է առաջանում. ինչո՞ւ են նրանք թույլ տալիս դա Երևանում, և ինչո՞ւ է Փաշինյանը հյուրընկալվում Մոսկվայում։ Ես պնդելու եմ, որ այս գործիչը, անկախ նրանից, թե ինչպես է քվեարկվելու նրա օգտին, այլևս երբեք չհայտնվի մեր մայրաքաղաքում», – հայտարարել է գլխավոր կումունիստը։
Նա պնդել է, որ Հայաստանի վարչապետը «նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին»։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր