Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

Ուժեղ եւ հզոր Հայաստան լինելու է բոլոր դեպքերում

Ուժեղ եւ հզոր Հայաստան լինելու է բոլոր դեպքերում

Wed, 13 May 2026 19:45:12 +0400


Ինչպես երեւում է թափ հավաքող նախընտրական քարոզարշավից, մյուս բոլոր քարոզարշավների նման, այս քարոզարշավում եւս մասնակցող ուժերը փորձում են բանն այնպես ներկայացնել, թե իբր Հայաստանի համար այս ընտրությունների խնդիրը ոչ թե հզոր Հայաստանին հասնելու ճանապարհը կրճատելն է, այլ Հայաստանի լինել կամ չլինելու միջեւ ընտրելը:

Այնինչ, իրականությունն այն է, որ Հայաստանի համար այս ընտրությունների խնդիրը ոչ թե Հայաստանի լինել կամ չլինելու միջեւ ընտրություն կատարելն է, այլ՝ հզոր Հայաստանին հասնելու ուղին կարճացնելը: Այս իմաստով, Հայաստանի՝ առանց Նիկոլ լինելու կարեւորությունը ոչ թե Հայաստանի լինել-չլինելուն, այլ հզոր Հայաստանի երկար, թե կարճ սպասելուն է վերաբերում:
Տեսեք՝ եթե այս ընտրությունները լուծեն Նիկոլին հեռացնելու հարցը, ուրեմն ուժեղ եւ հզոր Հայաստանին ավելի շուտ կհասնենք, չեն լուծի այդ հարցը, ուրեմն ստիպված կլինենք ուժեղ եւ հզոր Հայաստանի գալուն ավելի երկար սպասել: Միակ հարցը, որը չի լուծվում այս ընտրություններում, դա, թերեւս, Հայաստանի լինել- չլինելու հարցն է: Այդ հարցն այս ընտրություններում չի լուծվում, որովհետեւ վաղուց արդեն լուծված է: Այսօրվա ու այս ընտրությունների հարցը ոչ թե Հայաստանի չլինելուն, այլ նրա ուժեղ եւ հզոր լինելուն վերաբերող հարց է:

Այս իմաստով, այնքան, ինչքան սխալվում են նիկոլենք, երբ պնդում են, թե իբր եթե Նիկոլը չլինի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա, նույնքան էլ սխալվում են նրանք, ովքեր գտնում են, որ եթե Նիկոլը մնա վարչապետ, ուրեմն Հայաստանը չի լինի:
Իհարկե, Նիկոլը պետք է հեռանա, բայց պետք է հեռանա ոչ թե այն պատճառով, որ եթե մնա, ապա Հայաստան չի լինի, այլ պետք է հեռանա, որովհետեւ իր մնալով հզոր Հայաստանին հասնելն է երկար տեւելու: Իհարկե, պետք է գա ընդդիմությունը եւ հատկապես այն ընդդիմությունը, որը երկրի տնտեսության արդյունաբերականացմամբ շահագրգիռ եւ համազգային համերաշխությամբ մտահոգ ընդդիմությունն է, բայց պետք է գա ոչ թե նրա համար, որ եթե չգա, ապա Հայաստանը չի լինի, այլ պետք է գա, որպեսզի հզոր Հայաստանին հասնելն ավելի կարճ տեւի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին

ԵԽԽՎ հայտարարությունը պետք է անդրադառնար Եկեղեցու նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին Wed, 13 May 2026 21:14:05 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով