Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Տրամաբանություն չկար այս ծանր խափանման միջոցն ընտրելու

Տրամաբանություն չկար այս ծանր խափանման միջոցն ընտրելու

Thu, 14 May 2026 12:16:30 +0400


Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում է Խաչիկ Գալստյանի գործի քննությունը, որի շրջանակում նախատեսված է վկաների հարցաքննություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արսեն Բաբայանը։

Բաբայանի խոսքով՝ վկաների ցուցմունքներից հետո հնարավոր է կրկին քննարկվի Գալստյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հարցը։ Նա նշել է, որ տնային կալանքը հիմնավորող որևէ ռիսկ, ըստ պաշտպանության կողմի, առկա չէ։

Փաստաբանը նաև ընդգծել է, որ եթե նույնիսկ նման ռիսկեր եղել են, ապա դրանք հնարավոր էր կանխել ավելի մեղմ միջոցներով, մասնավորապես՝ գրավով։ Նրա գնահատմամբ՝ դատարանի որոշումը կապված է հունիսի 7-ին նախատեսված ընտրությունների հետ, և իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական ու հասարակական գործիչների նկատմամբ՝ սահմանափակելով նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին։

Արսեն Բաբայանը նաև հայտարարել է, որ գործի նյութերում չկա որևէ ցուցմունք, որը, իր խոսքով, անմիջականորեն կապում է Խաչիկ Գալստյանին ենթադրվող հանցագործության հետ կամ ապացուցում նրա մասնակցությունը որևէ անօրինական գործողության։ Փաստաբանի կարծիքով՝ այդ պայմաններում նման խիստ խափանման միջոցի ընտրությունը հիմնավորված չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Խարդախության վերաբերյալ գործը 6 տարի դատարանում է

Խարդախության վերաբերյալ գործը 6 տարի դատարանում է Sat, 06 Jun 2026 09:45:47 +0400 Իջևան քաղաքի …