Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում

Ֆասթ Բանկը 15% քեշբեք է տրամադրում Yerevan Mall-ում գնումներ կատարելու դեպքում

Thu, 14 May 2026 13:08:26 +0400


Ֆասթ Բանկը Yerevan Mall-ի կողմից իրականացվող «Family Shopping weekend»-ի շրջանակներում իր հաճախորդներին տրամադրում է 15% քեշբեք։ Ֆասթ Բանկի քարտապանները սույն թվականի մայիսի 15-17-ը Yerevan Mall-ի վաճառակետերում և ժամանցի վայրերում, բացառությամբ սննդի կետերի և Նավապետ Քիդի ժամանցի կենտրոնի, Բանկի քարտով գնումներ կատարելու դեպքում կստանան 15% քեշբեք, բայց ոչ ավելի քան 10 հազար դրամը՝ ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը։ Հաճախորդը գումարի հետվերադարձից կարող է օգտվել մեկ անգամ իր բոլոր քարտերով հանրագումարային գնումների դիմաց։

Քեշբեքի հնարավորությունից կարող են օգտվել Ֆասթ Բանկի բոլոր քարտապաններն անկախ քարտատեսակից։ Արտարժույթային քարտերի դեպքում իրականացված գործարքների քեշբեքի հաշվարկը կատարվելու է քարտի արժույթը փոխակերպած դրամի՝ հաշվեգրման օրվա համար սահմանված ՀՀ ԿԲ փոխարժեքով։

Հավելենք նաև, որ Yeravan Mall-ի Նավապետ Քիդի մանկական ժամանցի կենտրոնում Ֆասթ Բանկի քարտերով իրականացրած յուրաքանչյուր 5 հազար ՀՀ դրամ լիցքավորման դեպքում քարտապանին կտրամադրվի բոնուս 1000 ՀՀ դրամի չափով։
Գումարի հետվերադարձն իրականացվելու է «Family Shopping weekend»-ի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում։ Այն հաճախորդները, ում քարտերը քեշբեքի վճարման պահին փակ կլինեն կամ իրականացրած կլինեն ապրանքի վերադարձ (refund), գումարի հետվերադարձ չեն ստանա։ Yerevan Mall-ում քեշբեքի հնարավորությամբ վաճառակետերի ցանկին և այլ մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան

Բարձրաձայն մտքեր! Ես երբևէ չեմ համարել, որ միակ ճիշտ կարծիքն եմ հայտնում: Բայց ուզում եմ, …