Կիրակի , 23 Օգոստոսի 2026

Մարդիկ պիտի պետության վերաբերմունքը զգան

Մարդիկ պիտի պետության վերաբերմունքը զգան

Fri, 15 May 2026 11:27:05 +0400


Տավուշի մարզի Նոյեմբերյան և Բերդ համայնքներում շարունակվում են նախընտրական հանդիպումները։ Սահմանամերձ բնակավայրերում անցկացվող քարոզարշավի ընթացքում շեշտադրվում է, որ քաղաքացիները պետք է վստահ լինեն՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու հետ մեկտեղ կարող են ապահովել նաև իրենց ընտանիքների կայուն ու արժանապատիվ ապագան։

Գագիկ Ծառուկյանը նշել է, որ առաջնահերթ խնդիրներից է մարդկանց համար անվտանգության, վստահության և զարգացման պայմանների ստեղծումը։ Նրա խոսքով՝ բնակիչներին անհրաժեշտ է տալ հույս, ապահովել կայունություն և ստեղծել առաջընթացի իրական հնարավորություններ։

Նա նաև ընդգծել է, որ դրական փոփոխությունները պետք է տեսանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև ամենահեռավոր սահմանամերձ համայնքներում, որպեսզի մարդիկ զգան պետության աջակցությունն ու հոգատար վերաբերմունքը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այն, ինչ պետք է իմանալ այս իշխանության մասին

Այն, ինչ պետք է իմանալ այս իշխանության մասին Fri, 21 Aug 2026 18:15:25 +0400 Հայաստանում …