Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

ՓՄՁ-ին ազատ շնչելու հնարավորություն ենք տալու․«Միասնության թևեր» կուսակցության տնտեսական թիմի անդամ Սանասար Անանյանը մանրամասնում է, թե ինչպե՞ս

ՓՄՁ-ին ազատ շնչելու հնարավորություն ենք տալու․«Միասնության թևեր» կուսակցության տնտեսական թիմի անդամ Սանասար Անանյանը մանրամասնում է, թե ինչպե՞ս

Sat, 16 May 2026 21:27:52 +0400


«Առաջին և ամենաարագ քայլը․վերականգնելու ենք մինչև 2025թ հունվարի 1-ը գործող ՓՄՁ-ի հարկային ռեժիմները։ Սա նշանակում է վերադարձ ցածր շրջանառության հարկի դրույքաչափերին։ Մենք բիզնեսին նախ ազատ շնչելու հնարավորություն ենք տալու, ապա իրականացնենք խորքային հարկային բարեփոխում»․,- այս մասին ասել է «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական թիմի անդամ Սանասար Անանյանը։

Նրա խոսքով՝ հարկային ճիշտ քաղաքականությունը ոչ թե պարզապես բեռ է նվազեցնում, այլ ստեղծում է նոր տնտեսական ակտիվություն, որը վերածվում է աշխատատեղերի։ Սանասար Անանյանը նշել է, որ «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական բարեփոխումների արդյունքում տարեկան Հայաստանում կբացվի մոտ 25–40 հազար նոր աշխատատեղ։ Այս հաշվարկի հիմքում կա երեք գործոն՝ ՓՄՁ-ի ակտիվացում և ընդլայնում, ստվերի կրճատում և ներդրումների աճ։

Մանրամասնելով «Միասնության թևերի» տնտեսական պլատֆորմի 3-րդ ուղղությունը՝ մասնագետը նկատել է, որ ՓՄՁ-ն ունենալու նաև բորսային հասանելիություն։

«ՓՄՁ-ն կարող է թողարկել բաժնետոմսեր կամ պարտատոմսեր, դուրս գալ բորսա, և ներգրավել ներդրումներ ոչ թե բանկից վարկ վերցնելով, այլ ներդրողներից։ Սա նշանակում է, որ բիզնեսը ստանում է երկարաժամկետ և ավելի էժան ֆինանսավորում, չի ծանրաբեռնվում պարտքով և կարող է արագ աճել»,- ասել է տնտեսագետը։

Հիշեցնենք, որ «Միասնության թևեր» կուսակցության տնտեսական ծրագիրը հրապարակվել է փետրվարի 17-ին և կրում է «7 ուղղություն՝ 1 ճանապարհ» խորագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում ՝

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը զրպարտության համար դատական հայց է ներկայացրել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության դեմ Sat, 16 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով