Երկուշաբթի , 18 Մայիսի 2026

Հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է ընկալեն, որ սա այլևս պարզապես տեխնիկական խնդրի հարց չէ

Հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է ընկալեն, որ սա այլևս պարզապես տեխնիկական խնդրի հարց չէ

Mon, 18 May 2026 10:01:31 +0400


Ես գիտեմ, որ քաղաքականությունը նախ մրցակցություն է, բայց երանի մենք այն օրին լինեինք, որ այս ընտրթյունները բոլոր առումներով մրցակցային լինեին: Ուստի այս ընտրությունները լինելու էին ոչ միայն քաղաքական, այլ նաև տեղեկատվական գոյամարտ։ Ստորև նկարագրածս և առաջարկն ունի սովորականից ավելի շատ հավանության, աջակցության, տարածման և լուսաբանման կարիք, ինչպես ընկերներիս, հետևորդներիս այնպես էլ մեդիա դաշտի և կարծիքի առաջատարների կողմից, որովհետև բոլորս գործ ունենք անելու:

Այս պահին արդեն ակնհայտ է, որ Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերի մեդիա կոնտենտը սոցիալական հարթակներում և մեդիայում գործում է ոչ հավասար պայմաններում։ Ֆեյսբուք, Յություբ, Ինստագրամ, ՏիկՏոկ և այլ հարթակներում առկա է տեսանելիության, տարածման և հասանելիության լուրջ խնդիր։ Միևնույն ժամանակ, մանիպուլյատիվ և ֆեյքային ինֆորմացիոն հարձակումները այլևս ունեն պրոիշխանական արտոնյալ շրջանառություն և կանաչ լույս, որոնք վստահաբար ավելի են սաստկանալու:
Հիմնական ընդդիմադիր ուժերը պետք է ընկալեն, որ սա այլևս պարզապես SMM-ի, մեդիա կուռացիայի կամ տեխնիկական խնդրի հարց չէ։ Պետք է ընկալեն նաև, որ իրենց PR և քաղ. տեխնոլոգիական խմբերը իրենց չեն առաջարկելու այն, ինչ ես եմ առաջարկում, որովհետև աշխատում են բացառապես իրենց պատվիրատուի շահի համար և դա նորմալ է: Սա քաղաքական կոմունիկացիայի և քաղաքական ազդեցության հարց է, ոչ թե քաղ .տեխնոլոգիայի: Հետևաբար ընդդիմադիր քաղաքական ուժերը պարտավոր են մտածել ոչ միայն բացառապես սեփական դաշինքային շահերի, այլ ամբողջ ընդդիմադիր հանրույթի տեղեկատվական դիմադրողականության մասին, որովհետև մեկի ընկնելն ու թուլանալը քանդելու է բոլորին՝ և ողջ ընդդիմադիր էշելոնը, այլ ոչ թե նրանցից մեկին տալու է առավելություն մյուսի նկատմամբ: Չի տալու:

Այս առումով ես առաջարկում եմ ձևավորել բոլորին այլևս անհրաժեշտ այսպես կոչված՝«Փոխօգնության դաշինքի» մոդելը։ Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից, ընտրողներից, աջակիցներից և այն գովազդողներից:
— Բացառապես սեփական նախընտրական ուժին և միմյանց այսպես կոչված «լայքելու» փոխարեն՝ հավանել, աջակցել, տարածել նաև այն քաղաքական ուժերի կոնտենտը, որի շուրջ կա լիակատար քաղաքական կոնսենսուս և դա չդարձնել խանդի կամ անթույլատրելիության գործոն ուժերի ներսում:
— Հավանել, տարածել, գովազդել և ուժեղացնել ոչ միայն բացառապես սեփական կուսակցության, առաջնորդի կամ թեկնածուների կոնտենտը, այլ նաև այն ընդդիմադիր ուժերի, անձանց նյութերը, մտքերը, որոնց հետ կա քաղաքական համաձայնություն կամ ընդհանուր նպատակ,
— Ունենալ օպերատիվ կապ և մշտական կոմունիկացիա մյուս ընդդիմադիր նախընտրական շտաբների ներկայացուցիչների միջև և նույնիսկ վերդաշինքային շտաբ կազմակերպել
— Արագ արձագանքել տեղեկատվական և ոչ միայն տեղեկատվական այլ նաև բռնաճնշումային հարձակումներին և ստեղծել փոխադարձ մեդիա և հողի վրա աջակցման մշակույթ
— Ներգրավել , հավանել արժևորել անհատ օգտատերերին, քաղաքացիական և մասնագիտական խմբերի ներկայացուցիչներին և չփակվել բացառապես սեփական կուսակցական և դաշինքային շահերի ներսում և սեփական buble-ների մեջ, այլ աշխատել ամբողջ ընդդիմադիր դաշտի տեղեկատվական դիմադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ և կրկին ստեղծել և ցույց տալ ծավալ, կրկնում եմ դիմադիր իրական ծավալ իշխանական ֆեյքային ծավալի դեմ:

Սա ոչ միայն տեխնիկական քաղաքական արդյունավետություն կտա, այլ նաև նոր քաղաքական մշակույթ կձևավորի, ինչը հետագայում նույն քաղաքական ուժերին դեռ շատ է պետք գալու: Դա լավ կլինի անել այսօրվանից և տեսանելի ու ազնիվ կերպով նաև օրինակ ծառայելով իրենց ձայն տվողներին, աջակիցներին և պոտենցիալ ընտրողներին:

Այս փոխօգնության վերդաշինքային մոդելով տարբեր ընդդիմադիր բևեռներ կսկսեն ուժեղացնել նաև միմյանց այն մեսիջները, որոնց շուրջ ունեն համաձայնություն, կստեղծվի ձնագնդի ծավալի էֆեկտ, կբարձրանա ընդհանուր հասանելիությունը, և ամենակարևորը՝ կկոտրվեն այն տեղեկատվական և ներհանրային բլոկադաները, որոնք այսօր հերթով խեղդում են բոլորին առանձին-առանձին։ Եթե մեկ ընդդիմադիր ուժի ձայնը սեղմվում է, իրականում սեղմվում է ամբողջ ընդդիմադիր դաշտի հասանելիությունը։ Այս մոդելը կարող է ապահովել ալգորիթմային և իրական շրջանցում, բարձրացնել ինֆորմացիոն դիմադրողականությունը, վերականգնել հանրային վստահությունը, կսկսեն վերանալ նաև ներհանրային բարիկադները և կստեղծվեն ընդդիմադիր հանրային փոխաջակցության ֆորմատներ:

Եվ վերջապես ամենակարևորը: Սա է ամենալավ ճանապարհներից մեկը՝ լուծելու այս ընտրություններում ընդդիմության հաղթանակի մեծագույն խնդիրը՝ ընտրողի կողմնորոշվելու, մասնակցայինությունը բարձրացնելու և մարդկանց ընտրատեղամաս ուղորդելու առումով, երբ մարդը կբախվի ծավալի, ալիքի, թրենդի, մոդայի, գործողության որտեղ կկոտրվի նրա անհավատությունը և նա կուզենա իրեն տեսնել գործողության, action-ի, պրոցեսի մեջ և դրա մաս, որովհետև բոլորն են դա անում:
Եվ այստեղ ուզում եմ անել շատ հստակ քաղաքական, ընտրական շեշտադրում։

Այն քաղաքական ընդդիմադիր ուժը, որը առաջինը կունենա այս գիտակցությունը, առաջինը կառաջարկի նման ներառական համագործակցության մոդել և կփորձի դրա մեջ ներառել մյուս ընդդիմադիր ուժերին՝ առանց բացառապես սեփական իշխանության գալու հաշվարկի, անձամբ ինձանից կստանա քաղաքական հասունության ամենաբարձր գնահատականը և վստահաբար նաև իմ ձայնը։ Որովհետև այդ ուժը փաստացի ցույց կտա, որ իր առաջնային նպատակը ոչ թե պարզապես իշխանության գալն է կամ այն վերցնելն է, այլ պետության, հասարակության և քաղաքական համակարգի փրկության շուրջ պատասխանատվություն ստանձնելը։
Այս փուլում հենց սա է լինելու իրական քաղաքական հասունության չափանիշը։

P.S. Նկարը 2022-ից է:
Ընդունեք որպես փոխօգնություն «Ուժեղ Հայաստանին»: Մյուսներին հաջորդիվ:

Վլադիմիր Մարտիրոսյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այս անբարոյական պահվածքը միմիայն նվազեցնում է Փաշինյանի վարկանիշը

Այս անբարոյական պահվածքը միմիայն նվազեցնում է Փաշինյանի վարկանիշը Sat, 16 May 2026 20:15:34 +0400 «Հրապարակի» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով