Շան մսի կիրառությունը Կորեայում խիստ սահմանափակել են
Mon, 18 May 2026 21:00:04 +0400

Հարավային Կորեայում փակվել են շատ մսի արտադրությամբ զբաղվող ֆերմաների 82 տոոսը։ Համաձայն այդ երկրի Գյուղատնտեսության նախարարության հրապարակած տվյալների, 2024 թվականից սկսած փակվել են երկրում եղած 1537 շան միս արտադրող ֆերմաներից 1265-ը։ Հաջորդ տարվա փետրվարին մնացած ֆերմաներն էլ կփակվեն ամբողջովին։ Շան մսի արտադրությունը սննդի մեջ կհայտնվի արգելանքի տակ։
Իշխանությունները նաեւ հայտարարել են, որ մտադիր են ոչ պլանային ստուգումներ անցկացնել, պարզելու համար, թե արդյոք անօրինական կերպով շան մսի արտադրությամբ զբաղվողներ չկան։ Զուգահեռաբար՝ ֆերմերների վերամասնագիտացման համար իշխանությունները հատուկ դասընթացներ են անցկացնելու եւ բիզնես խորհրդատվություն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր