Աշխարհահռչակ երգչուհուն կվերադարձվի 55 միլիոն դոլար
Wed, 20 May 2026 00:00:11 +0400

Իսպանիայում դատարանը որոշում է կայացրել հօգուտ երգչուհի Շաքիրայի, չեղարկելով ստորադաս ատյանի կողմից 2011 թվականին, հարկերի վճարման հետ կապված նրա հանդեպ կայացված որոշումը։ Նոր վճռով, վերադաս դատական ատյանը գտել է, որ ստորադաս ատյանի կողմից կայացված վճիռը, կապված Շաքիրայի կողմից եկամտահարկի եւ ունեցվածքի հարկի վճարման հետ կապված խնդրի առնչությամբ կայացված վճիռը սխալ է եւ բեկանել է այն։
Միաժամանակ՝ որոշվել է, որ երգչուհուն պետք է հետ վերադարձվի 55 միլիոն եվրո գումար։ Դատարանը ապացուցված է համարել այն, որ Շաքիրան 2011 թվականին Իսպանիայում 183 օրվանից ավել չի ապրել, որպեսզի համարվի հարկային ռեզիդենտ։ Վերադաս ատյանի որոշման մեջ ասվում է, որ երգչուհին այդ տարի Իսպանիայում բնակվել է 163 օր։ Հետեւաբար՝ նա հարկային ռեզիդենտ չէ եւ չպետք է վճարեր ըստ այդմ սահմանված հարկերն ու տուրքերը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր