Չորեքշաբթի , 20 Մայիսի 2026

«Հրապարակ». «Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել

«Հրապարակ». «Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել

Wed, 20 May 2026 08:00:39 +0400


Երեկ, վաղ առավոտյան Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն ավետեց, որ Երեւանի մոտ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Իրավապահներն օրվա ընթացքում չմանրամասնեցին՝ ինչ քրեական գործով են խուզարկում մարդկանց բնակարանները:

Լուրեր տարածվեցին, որ խուզարկության պատճառը Փաշինյանի նախօրեին հրապարակած «մասկաներով ահաբեկիչների» տեսագրությունն է` զենք-զինամթերք են փնտրում։ Արցախի դրոշի ֆոնին՝ դիմակներով եւ ավտոմատներով զինված 5 անձ Արցախի բարբառով դիմում են Փաշինյանին՝ նշելով, որ գիտեն նրա գտնվելու վայրերը եւ պատժելու են։

Տեսանյութը ցնցումների մեջ գցեց Փաշինյանին, նա Արաբկիրում քարոզարշավի ժամանակ անդրադարձավ դրան, ասաց, որ այդ փախած լակոտներին հայտնաբերելու է, «մասկաները եւ ավտոմատների կոթերը համապատասխան տեղերն է մտցնելու»։ ՔԿ-ն էլ շտապ քրեական վարույթ հարուցեց՝ «Մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու եւ հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ»։ Չնայած փորձում են լրջացնել այդ տեսանյութը` իբր Փաշինյանի կյանքին են սպառնում, սակայն շատերը համոզված են, որ դա իշխանությունների ձեռքի գործն է, կազմակերպել են՝ լեգիտիմացնելու ընդդիմադիրների նկատմամբ կիրառվելիք հետապնդումները։

Իրավապահ մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն հրահանգ են ստացել՝ համատարած ձերբակալություններ իրականացնել եւ ընդդիմադիր ակտիվիստներին «փակել», քանի որ հարցումները ցույց են տալիս, որ ՔՊ-ի վիճակը ծանր է, ուստի պետք է ընդդիմությանը թուլացնել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Էդ Ձեր ձևերն արդեն չեն անցնում. կինը՝ Փաշինյանին

Էդ Ձեր ձևերն արդեն չեն անցնում. կինը՝ Փաշինյանին Mon, 18 May 2026 15:04:53 +0400 Քիչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով