Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

«Հրապարակ»․ «Հայուհի» կանանց կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում

«Հրապարակ»․ «Հայուհի» կանանց կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում

Fri, 22 May 2026 08:10:31 +0400


2025 թվականին Վարդենիսում, Սամվել Կարապետյանի աջակցությամբ, բացվել է «Հայուհի» կանանց կենտրոն, որտեղ շուրջ մեկ տարի է՝ կանանց համար անվճար դասընթացներ են կազմակերպվում՝ հրուշակագործության, դերձակության, վարսահարդարության եւ այլն:

Այդ դասընթացներին հատկապես մասնակցում են արցախցի կանայք, ովքեր ունեն աշխատանք գտնելու խնդիր: Բայց նախընտրական փուլում կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում:

Պարզվում է` կենտրոնի տնօրենը սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Անվճար դասընթացներին մասնակցող կանանց վերջերս հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, ասել են՝ Սամվել Կարապետյանի՝ ձեզ համար կազմակերպած այդ դասընթացներն ընտրակաշառք են: Կանայք պատասխանել են, որ դասընթացները եղել են ամիսներ առաջ, գործել են 2025 թվականին եւ ընտրությունների հետ որեւէ կապ չունեն:

Մեր աղբյուրն ասաց, որ ԱԱԾ-ն փորձում է սա էլ ներկայացնել որպես ընտրակաշառք, գործ հարուցել, վախեցնել մարդկանց: Իսկ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը «չի նկատում» ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացած հարազատիս անունը հայտնվել է ընտրացուցակում

Մահացած հարազատիս անունը հայտնվել է ընտրացուցակում Sun, 07 Jun 2026 13:29:42 +0400 Քիչ առաջ դերասանուհի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով