Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

«Հրապարակ»․ Ընտրությունների գլխավոր խնդիրը

«Հրապարակ»․ Ընտրությունների գլխավոր խնդիրը

Sat, 23 May 2026 08:05:55 +0400


Ընդդիմադիր ուժերից մեկի վերջին հարցումները մի քիչ անհանգստացնող արդյունք են գրանցել։ Ըստ այդ հարցումների՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաեւ Սամվել Կարապետյանի եւ Արման Թաթոյանի ընտրազանգվածի մոտ կեսը չի պատրաստվում մասնակցել ընտրություններին։

Չնայած հարցվածները հստակ ասել են՝ ուզում են, որ հենց այդ ուժն ընտրվի, բայց նշել են, որ դժվար թե մասնակցեն քվեարկությանը։ Սա նշանակում է, որ գլխավոր խնդիրը ոչ այնքան այն է, թե ում են ընտրելու մարդիկ, այլ այն, թե գնալո՞ւ են արդյոք ընտրությունների։

Ընդ որում, ամենից շատ կարող է տուժել Արման Թաթոյանի «Միասնության թեւերը»․ նրան համակրող զանգվածի մեջ առավել մեծ տոկոս են կազմում ընտրությանը մասնակցելուց հրաժարվողները։

Եվ այս 2 շաբաթում ընդդիմությունը պետք է հատկապես այդ ուղղությամբ աշխատի, որ մարդկանց մոտիվացնի՝ գնալ քվեարկության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների

Առաջին անգամ Լեւոն 14-րդ Հռոմի պապը մասնակցել է ընտրությունների Fri, 30 Oct 2026 21:00:44 +0400 …