Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Ռուսաստանում ահաբեկչությունն է կանխվել․ Կիևն էր ծրագրել

Ռուսաստանում ահաբեկչությունն է կանխվել․ Կիևն էր ծրագրել

Sat, 23 May 2026 11:00:50 +0400


Բելգորոդի մարզում խոշոր ահաբեկչություն է կանխվել, որը պետք է իրականացներ տեղի բնակիչներից մեկը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։

Ըստ ԱԴԾ-ի` Բելգորոդի մարզում բնակվող մի կին հեռախոսային խարդախների ազդեցության տակ խոշոր գումար է փոխանցել այսպես կոչված «անվտանգ հաշվի», որից հետո նրա հետ կապ են հաստատել անհայտ անձինք՝ ներկայանալով որպես Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներ և գողացված գումարը վերադարձնելու պատրվակով համոզել են մասնակցել հանցագործներին ձերբակալելու միջոցառումներին:

Հրահանգչի պլանով՝ կինը պետք է թաքստոցից հաներ պայթուցիկ սարքը, հասցներ մարդաշատ վայր և ակտիվացներ այն։

Խափանված ահաբեկչության կազմակերպիչները և նրանց հանցակիցները հետախուզվում են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես չեմ նախանձում Ուկրաինային․Իսրայելյան հետախուզության նախկին ղեկավար

Ես չեմ նախանձում Ուկրաինային․Իսրայելյան հետախուզության նախկին ղեկավար Sun, 09 Aug 2026 20:30:29 +0400 Իսրայելյան հետախուզության …