Ռուսաստանում անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՊՆ-ի հայտարարությունը
Sat, 23 May 2026 11:30:06 +0400

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 348 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ԱԹՍ–ները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության, Թաթարստանի Հանրապետության, Մոսկվայի տարածաշրջանի տարածքում և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքում»,–ասված է հաղորդագրությունում:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր